Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակ¬ցու¬թյան հեռանկարներն ու ուղղությունները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի հրավերով դեկտեմբերի 05-09-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կմասնակցի Լույսերի տոնի շրջանակում կազմակերպված միջոցառումներին:
Հարգարժան պարոն նախարար, մինչ օրս չեմ ստացել Ձեզ ուղղված դիմումի պատասխանը: Դիմումով խնդրել էի Ձեզ` հանձնարարել ստուգել փաստերը և պատասխանել ինձ, թե ինչու է փոխվել իմ հաշմանդամության կարգը` 2-րդից 3-րդի։
Հայաստանում մեկնարկել է «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը, որի շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ-ում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան և ծրագրի ղեկավար Իվառ Թալլոն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին, ով Երևանում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի դաշնային գործակալության («Ռոսգրանիցա») ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն» թեմայով երկօրյա միջազգային երկրորդ գիտաժողովին: Այն անցկացվում է կենսաթոշակային տարեկան երկրորդ համաժողովի շրջանակում, որը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սոցիալական ապահովության պետական ծառայության և «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից:
Զորավար Անդրանիկի թաղամասի Ա և Բ զանգվածներում, Տիչինա, Սեբաստիա, Շրջանային, Ռ.Մելիքյան, Շահումյանի 11-14 փողոցներում, Թաիրով և Փարաքար գյուղերում կնկատվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ:
Ի՞նչ է ուզում անել Թուրքիան պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործելու համար։
Դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել է Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան-Էգեյան գոտին...